ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կինը

Կինը
20.09.2016 | 00:02

Կնոջ սերը մի ակնթարթում կարող է փոխվել ատելության: Տղամարդու սերը իներցիա ունի. միանգամից չի մարում:

Կինը միշտ էլ արև է. կարևոր չէ՝ արևածագի՞ արև է, թե՞ արևամուտի:

Եթե իմ կյանքում շատ չլինեին ուրիշ կանայք, ես այսքան երկար չէի սիրի իմ կնոջը:

Կինն ինչպես քո կյանքը կարող է թեթևացնել, այնպես էլ ծանր տեղը։

Քեզ այնպես սիրել, ինչպես ցանկանում եմ, չեմ կարող, իսկ այնպես սիրել, ինչպես կարող եմ, չեմ ցանկանում:

Եթե շունը հաչում է վրադ, ուրեմն քո ներսի շան հոտն է առել:


ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ